Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները կասկածներ ունեն․ ինչ են ասել դատարանում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդու պաշտպանները դատարանի դահլիճում եւ նախաքննական մարմնում, ԱԱԾ-ում բանավոր կերպով հայտարարել են, որ կասկածներ ունեն, որ իրավապահները Գրիգորի Խաչատուրովի հետեւից են ընկել նրա՝ 2021 թվականի հայտարարության պատճառով, որի ժամանակ ՊՆ գեներալը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ասել է թե՝ նախաքննական մարմնում եւ դատարանի դռնփակ նիստում այդ հարցը բարձրացվել է:

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մարտի 16-ին կալանավորվեց եւ այժմ գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում: Ըստ Գլխավոր դատախազության՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Արդյունքում՝ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը հակակառուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դա կարված ուղղորդված քրեական գործ է, որի վաղեմության ժամկետը 10 ամսից լրանում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս