Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի կարևոր պաշտոնյաներ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար  Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանին քննվող չարաշահումների գործով: Հակակոռուպցիոն կոմիտենից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով քիչ անց հավելյալ տեղեկություններ կհայտնեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը և առողջապահության նախկին փոխնախարար, գործող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը: «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը:

Նշենք, որ «Մեդլայն» կլինիկան՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, խոսքը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի մասին է։ Նկատենք ՝ առողջապահության նախկին նախարար, ներկայումս Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այլևս նախարար չէ 2021 թվականի հունվարից։ Նույն տարվա հունվարի 18-ից մինչև այժմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Անահիտ Ավանեսյանը։ Այսինքն, ստացվում է՝ Գևորգ Սիմոնյանին և կլինիկայի ղեկավարությանը մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում՝ մոտ 11 ամիս, իսկ Արսեն Թորոսյանի դեպքում՝ յոթ ամիս։




Լրահոս