ArmLur.am-ի զրուցակիցն է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը:
-Պարո՛ն Կովաչև, արդեն 100 օր է՝ շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը: Ի՞նչ եք մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-Բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը: Այն ի հակառակ է 2020 թվականի եռակողմ հայտարարության, և այս իրավիճակը պետք է հնարավորինս արագ կարգավորվի։ Ադրբեջանը պետք է հետևի Միջազգային դատարանի է այդ տարվա փետրվարի վճռին՝ երկու ուղղություններով երաշխավորելու մարդկանց, բեռների և բոլոր տեսակի իրերի ազատ անցումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքի համար։ Սա անընդունելի է, և սա նաև ամրագրված է Եվրախորհրդարանում ընդունված մեր բանաձևում, որով Ադրբեջանին խնդրում ենք անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի ազատ անցումը, մենք դիտարկում ենք խնդիրը Եվրախորհրդարանում մեծ մտահոգությամբ, և սա շատ պարզ է. ուստի ձայների մեծամասությամբ է ընդունվել բանաձևը:
-Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը: Ըստ Ձեզ, որն է պատճառը, որ Ադրբեջանը չի լսում միջազգային հանրությանը:
-Մենք շարունակելու ենք մեր քայլերն այդ նպատակին հանելու համար: Մի քանի համաձայնություններ ու հայտարարություններ կան, սակայն մենք ունենք շատ հստակ իրավիճակ, երբ Ադրբեջանն իսկապես չի հետևում պայմանավորվածությանը: Միջազգային հանրությունը պետք է շարունակի հարաբերությունների կարգավորման հետ կապված ջանքեը, Եվրախորհրդարանը պահանջեց հեռացնել ադրբեջանական բոլոր զորքերը Հայաստանի տարածքից և հասնել կայուն խաղաղության պայմանագրի, սահմանազատել և սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Սա պետք է արվի Լաչինի միջանցքը բացելու համար և միևնույն ժամանակ միջազգային երաշխիք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։ Սրանք այն ամբողջ տարրերն են, որոնք շատ կարևոր են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և վստահության ամրապնդման միջոցների հասնելու համար։ Բայց առանց միջանցքի ազատ անցման երաշխիքի, շատ դժվար է վերականգնել վստահությունը երկուսի միջև։ Բացի այդ, սա է պատճառը, որ մենք ողջունում ենք Եվրոպական միության մեր նոր առաքելության ստեղծումը։
-Սակայն այս իրավիճակում, երբ խոսվում է սահմանում լարված իրավիճակի մասին, նաև խաղաղության պայմանագրի մասին է խոսվում: Դա հնարավո՞ր համարում եք:
-Եվրախորհրդարանի` մեր կողմից ընդունված բանաձեւում պահանջվում է, որ ատելության խոսքն ու սադրանքները պետք է դադարեցվեն, և Ադրբեջանի ղեկավարությունը, նաև նախագահ Ալիևը, խուսափեն ցանկացած հայտարարություններից, որոնք կարող են խորացնել ճգնաժամը և էլ ավելի ստվեր առաջացնել երկու ժողովուրդների միջև։ Ես շատ եմ տխրում ամեն անգամ, երբ տեսնում եմ նման հայտարարություններ, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը, քանի որ Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի նոր երիտասարդ սերունդը կարիք ունի խաղաղ ապրելու, հեռանկարների, կարիերայի զարգացման: Պետք է ունենալ խաղաղության պայմանագիր և կայուն խաղաղության պայմանագիր, որը հիմնված է վստահության վրա: Բայց դրան հասնելու համար, իսկապես, Ադրբեջանին այժմ անհրաժեշտ են լմիջանցքի ազատ անցումը երաշխավորելու քայլերը։
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը