ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը վերջապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն է գտնել: Սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն:
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհի, Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 17:00-ին ՔՊ խմբակցության անդամները կհանդիպեն ՄԻՊ թեկնածուի հետ, սակայն հաշված թվով պատգամավորներ գիտեն, թե ով է թեկնածուն: Նա հենց Անահիտ Մանասյանն է:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու լուրի իսկությունը, որտեղից ոչ հաստատեցին, ոչ էլ՝ հերքեցին ՄԻՊ թեկնածուի մասով Մանասյանի մասին տեղեկությունը: Այսինքն՝ թեկնածուն հենց Մանասյանն է, որը գաղտնի է պահվում նաև ՔՊ-ականներից: