Ընդդիմադիր խմբակցության նախագիծը չընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, սակայն ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» անվան նախագիծը չընդգրկվեց օրակարգում, իսկ մինչ այդ էլ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ներկայացրեց նախագիծը, որում, ի թիվս այլ դրույթների, խստորեն դատապարտվում են դեկտեմբերի 3-ին եւ 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթունեցավ նաև խմբակցության քատուղար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ հայտարարության նպատակն է միջազգային հանրությանը եւ ամբողջ առաջադեմ հասարակայնությանը մղել, որպեսզի Ալիեւի ցեղասպան քաղաքականությունը կանխելու գործում համագործակցեն հայության հետ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց հարցի քվեարկությանը:

Նախագծին կողմ է քվեարկել 28 պատգամավոր:

Ն.Հ.




Լրահոս