Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին Բաղերին հայտնել է իր Twitter-ի էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա: Իմ հայ գործընկերոջ հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան», – գրել է նա: