
ArmLur.am-ն այսօր գրել էր, որ ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը վերջապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն է գտնել: Սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն:
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհի, Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյաննն է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 17:00-ին ՔՊ խմբակցության անդամները կհանդիպեն ՄԻՊ թեկնածուի հետ:
ArmLur.am-ը հետաքրքրվեց ՔՊ-ականներից՝ կա՞ արդյոք նման հանդիպում, ի՞նչպես են պատրաստվում դիմավորել թեկնածուին:
Քրիստինա Մուշեղյան