Երգչուհի Սյուզաննա Մելքոնայնն իր երկրպագուների համար հարց ու պատասխան է կազմակերպել իրնստագրամի «սթորի» բաժնում եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հետեւորդների մեկի այն հարցին՝ եթե հանդիպեիք ինքներդ Ձեզ մանուկ հասակում ինչ կասեի՞ք, երգչուհին պատասխանել է. «Ինձ չէի ասի, պապայիս կասեի, որ ինձ մենակ մի թող…»,-գրել է Սյուզաննան:
Հիշեցնենք, որ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հայտնի «Ну-ка, все вместе!» նախագծում: