ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գերի ընկած քաղաքացին 40 տարեկան է, ամուսնացած է, ունի երեք երեխա: Այս պահին փորձում են ճշտել, թե քաղաքացին Մարտին Գյուլնաջարյանը մեքենայում միայնակ է եղել, թե ոչ:
Ք. Մ.