ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ականներն այս պահին հանդիպում են ՄԻՊ հավանական թեկնածուի՝ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի հետ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Անահիտ Մանասյանը քիչ առաջ է եկել խորհրդարան: Դատախազի տեղակալը ԱԺ եկավ գաղտնի մուտքով՝պատգամավորների օգնականների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցությունը վերջապես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն է գտնել: Սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն:
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհի, Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու լուրի իսկությունը, որտեղից ոչ հաստատեցին, ոչ էլ՝ հերքեցին ՄԻՊ թեկնածուի մասով Մանասյանի մասին տեղեկությունը: Այսինքն՝ թեկնածուն հենց Մանասյանն է, որը գաղտնի է պահվում նաև ՔՊ-ականներից:
Քրիստինա Մուշեղյան