ՔՊ անդամ Տարոն Միրոյանին մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտեում խառնաշփոթ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեում խառնաշփոթ իրավիճակ է: Իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում քաղաքապետարանի պաշտոնյաներին:

Քիչ առաջ, Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, մեղադրանք է առաջադրվել ՔՊ անդամ, Երևանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին: Փորձեցինք անձամբ իրենից պարզել, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին:

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել էին Երանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար  Սեյրան Մեջլումյանը, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս