Գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում փոփոխություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերեզմանատան տնօրինության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից:

«Հարկ ենք համարում քաղաքացիներին իրազեկել մատուցվող ծառայությունների ու դրանց արժեքների վերաբերյալ։

Այսուհետ մինչև 12,5 քմ մակերեսով գերեզմանի խնամքի ծառայությունը՝ վերգերեզմանային կառույցների մեկանգամյա մաքրումը կարժենա 3000 ՀՀ դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում շաբաթական երկու անգամ մաքրումը կարժենա 50․000 ՀՀ դրամ։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ 1×2,5-ից մինչև 3×2,5 մետր և 4×2,5-ից մինչև 5×2,5 մետր չափերով գերեզմանափոսի փորման աշխատանքները բազալտեգրունտային հատվածներում՝ տեխնիկայի միջոցով մինչև 4 ժամ տևողությամբ կատարվող աշխատանքի դիմաց՝ պայմանավորված գերեզմանի ռելիեֆով կարժենա 90,000 ՀՀ դրամ կամ 130․000 ՀՀ դրամ, իսկ տեխնիկայի միջոցով 4 ժամից ավել տևողությամբ կատարվող աշխատանքի յուրաքանչյուր 1 ժամի համար քաղաքացին կվճարի հավելյալ 30․000 ՀՀ դրամ։

Մատուցելով բարձրակարգ ծառայություն և հեշտացնելով քաղաքացու գործը ՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը առաջարկում է նաև գերեզմանափոսից դուրս բերված հողը քարերից մաքրելու , քարերը հատկացված գերեզմանատնից դուրս բերելու ծառայություն ևս։

Հետևաբար 1×2,5 մինչև 3×2,5 մետրի վրա կատարված աշխատանքների դիմաց քաղաքացին կվճարի 45․000 ՀՀ դրամ , իսկ 4×2,5 և 5×2,5 մետրի վրա իրականացված աշխատանքների դիմաց՝ 65․000 ՀՀ դրամ։

Քաղաքացու համար հասանելի տարբերակով 175․000 ՀՀ դրամի դիմաց առաջարկում ենք մեկ մետր խորանարդ երկաթբետոնյա հիմքի շինարարական աշխատանքներ, որն իր մեջ ներառում է թե՛ նյութերը թե՛ կատարված աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս