Թուրքիայի հավաքականի մարզիչը խոսել է Հայաստանի ընտրանու հետ առաջիկա խաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանի և Խորվաթիայի հետ առաջիկա խաղերի մասին։
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի խոսքերով՝ Հայաստանն ու Խորվաթիան տարբեր մակարդակների թիմեր են, և իրենք պատրաստվում են դրան համահունչ։

«Վերջերս անհատական ​​զրույցներ եմ ունեցել հավաքականի շատ խաղացողների հետ: Մենք շոշափել ենք բազմաթիվ թեմաներ։ Կան շատ բաներ, որոնք ես ուսումնասիրել եմ վերջին շրջանում՝ միջազգային հարցերը Հայաստանի հետ, թե ինչպես է երկրաշարժը ազդել մեր խաղացողների վրա։ Նաև Ռամադանն է սկսվելու մեր հավաքի ու հանդիպումների ընթացքում: Ես տեղեկություններ էի հավաքում այս հարցերի վերաբերյալ և փորձում էի հնարավորինս լավ պատրաստել թիմին առաջիկա հանդիպումներին։

Որքան ուժեղ լինենք, այնքան ավելի շատ առավելություններ կունենանք մեր մրցակիցների նկատմամբ»,- ասել է մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։




Լրահոս