
Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է “Չլռելու արժեքը” շարքի վերջին վիդեոզրույցը:Չլռելու արժեքը-ի շրջանակներում արդեն ներկայացվել է այն վիճակը, որում հայտնվել են “Հրապարակ”, “Ժողովուրդ” և “Չորրորդ ինքնիշխանություն” թերթերը` զրպարտության մասին հոդվածը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո: Այժմ նախաձեռնությունը ներկայացնում է հայկական մամուլում տպաքանակով առաջին տեղը զբաղեցնող (օրական մոտ 8000) “Հայկական ժամանակ” օրաթերթի չլռելու արժեքը: Պատմում է օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: