
Մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել կնոջ հետ կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին:
Արդյունքում՝ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նույն օրը հայտնաբերել են ևս 2 բջջային հեռախոս, որոնք մեկ այլ կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացին թաքցրել էր գոտու տակ: