««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն: Նախագիծը ընդգրկված է հերթական նիստերի օրակարգում:
Հրագործական արտադրատեսակները բաժանվում են հինգ խմբի, այդպես է սահմանված ԵԱՏՄ տեխկանոնակարգերով: Ըստ այդմ, առաջին եւ երկրորդ դասին են պատկանում ավելի թույլ հրագործական արտադրատեսակները: Այժմ ՔՊ-ականներն առաջարկում են տեխկանոնակարգերը համապատասխանեցնել ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին, եւ փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը: Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին է՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարեւոր միջոցառումների ժամանակ: Առաջին եւ երկրորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը եւ վաճառքը կշարունակի գործել, սակայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորմանը եւ տեղափոխմանը վերաբերող դրույթներում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է փարատելու քաղաքացիների մտահոգություններն ու անհանգստությունները կապված գիշերային հրավառությունների հետ:
Ն.Հ.