ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը ցանկացել է Երևան «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԿԳԲ-ի պադվալում, հանդիպել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, սակայն ստացել է մերժում: Գեղամ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:
Հիշեցննեք, որ Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը:
Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար:
Ք.Մ.