
Գյումրու ավագանին մարտի 15-ի նիստի ժամանակ 21 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ փոխքաղաքապետ ընտրեց Վահագն Մկրտչյանին: Վերջինս քաղաքական անցյալ չունի, մասնագիտությամբ ատամնաբույժ է: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։
ArmLur.am-ը Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից, ով այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Մկրտչյանի նշանակմանը, արդյո՞ք միայն վարչապետի տիկնոջ ազգական լինելն է նպաստել, որ հենց նա ընտրվի փոխքաղաքապետ. «Հայաստանը փոքր երկիր է, որ այսպես գնա, բոլորս էլ մեկս մեկիս բարեկամ ենք դուրս գալու: Այդ հանգամանքը որևէ նշանակություն չի ունեցել»,-այսպես արձագանքեց պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան