
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Գևորգյանին։ Վերջինս փաստաբանների պալատի փաստաբան է:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Մասնավորապես պարեկները կանգնեցրել են մեքենան, որի վարորդը վարորդական վկայական չի ունեցել, փաստաբանը եղել է մեքենայի ուղևորը: Ըստ նախնական տեղեկությունների՝ փաստաբանը 40 հազար դրամ գումար է առաջարկել պարեկներին, որպեսզի վերջիններս իրենց բաժին չտեղափոխեն: Արդյունքում այս ամենից հետո պարեկները նրանց տարել են բաժին: