Արմեն Գրիգորյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության այլ հարցեր:




Լրահոս