Սիմոնյան կրթական հիմնադրամը գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե: Դիմումի մեջ նախարարությունը խնդրել է Երևան քաղաքի Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել: Միևնույն ժամանակ կրթական հիմնադրամը 3 տարվա ընթացքում պետք է կատարի 100 մլն. ՀՀ դրամի չափով գույքի բարեկարգման աշխատանքներ։
Հիմնադրամը պարտավորվել է նաև մինչև 60 մլն. ՀՀ դրամի չափով գումար հատկացնել «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացվող նոր տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար՝ պայմանով, որ հատկացված գումարները հաշվանցվեն քաղաք Երևան, Արամի 44 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար սահմանված վարձավճարներից։
Սիմոնյան կրթական հիմնադրամը Արամի 44 հասցեում գտնվող վարձակալվող շենքում ցանկանում է իրականացնել «Թումո ստուդիաներ» ծրագիրը: