
Ազգային անվտանգության ծառայությունը որպես նվիրաբերություն 13 ամենագնաց մեքենաներ նվեր կստանա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նվիրաբերությունն իրականացնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից՝ Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում:
Բացի մեքենաներից տրամադրվ են նաև մի շարք տեխնիկական սարքավորումներ, պահեստամասեր: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ամենը տրամադրվելու է սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:
Ն.Հ.