Մարտի 19-ի երեկոյան Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մինչ վարորդը ներկայացնում էր փաստաթղթերը, պարեկների աչքից չի վրիպել, որ ուղևորը մեքենայից իջել, քայլել է հակառակ ուղղությամբ և գրպանից գցել սպիտակ փաթեթ:
Փաթեթը հայտնաբերվել է, իսկ 29-ամյա վարորդն ու 25-ամյա ուղևորը, երկուսն էլ՝ Մայակովսկի գյուղի բնակիչ, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: