«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս, եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը որերորդ անգամ ֆրակցիայի հատուկ նիստ են հրավիրում ու թիմակիցներին սպառնում կարգապահական տույժերով, այդ թվում՝ աշխատավարձից պահումներով։ Երեկ էլ նիստերի օրակարգը սպառելուց հետո հերթական պատժիչ նիստն էին հրավիրել։
ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության նիստերից բացակայելու համար, ասել է, որ պատժի ձեւեր են մտածելու։ Առիթը եղել է ՄԻՊ թեկնածուի հետ նախօրեի հանդիպումը, որին քիչ պատգամավորներ են ներկա գտնվել։ ՔՊ-ականի կարծիքով, քանի դեռ խմբակցության ղեկավարությունը չի հստակեցրել անելիքները եւ պատգամավորներին վերաբերվում է «գյադեք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ» սկզբունքով ու օրվա մեջ մի քանի նիստ է հրավիրում՝ փորձելով ընդգծել իրենց առաջնորդությունը, պատգամավորների կողմից նման վերաբերմունքի է արժանանալու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում