ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես բազմիցս բերման եմ ենթարկվել և’ թմրանյութ, և’ զենք պահելու կասկածանքով. ՔՊ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:

ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանից հետաքրքրվել է՝ տեղյա՞կ է արդյոք՝ իրենց խմբակցության քարտուղարի հետ կապված այս միջադեպի մասին:

Պատգամավորն էլ ասաց, որ մեզնից է տեղեկանում այդ մասին.

«Ես էլ հեղափոխությունից առաջ բազմիցս բերման եմ ենթարկվել՝ և՛ թմրանյութ պահելու, և՛ զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բայց դա եղել է ընդդիմադիր հայացքների համար»-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս