«Գոյ» թատրոնը կանգնած է լուծարման վտանգի առաջ։ Այս մասին արդեն մի քանի օր է, ինչ ահազանգում է թատրոնի դերասանական անձնակազմը:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան