Թագուհի Թովմասյանը հանդիպել է Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը. ինչ խորհուրդներ է տվել պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճկուն դիվանագիտություն վարի, ընդ որում բոլոր ուղղություններով պետք է մեր կապերը ամրապնդենք թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան։ Մենք պետք է կարողանանք բոլորին մեզ դաշնակից դարձնել»,- ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը։

Պատգամավորն աշակերտների հետ խոսել է խորհրդարանի դերի եւ կարեւորության, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության եւ խմբակցությունների կողմից կատարվող աշխատանքների մասին:

Աշակերտների հարցին, թե ինչ գործողություններ են կատարվում սահմանամերձ գյուղերի բնակիչների եւ գերիների իրավունքների պաշպանության հարցով, Թագուհի Թովմասյանը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատասխանել է, որ իր անմիջական հսկողությամբ աշխատանքներ են տարվում բոլոր ասպարեզներում եւ հիմանականում՝ միջազգային հարթակում այս հարցերի բարձրաձայնման հետ կապված։

Հանդիպման ընթացքում աշակերտները խոսել են իրենց նախընտրած մասնագիտությունների մասին, ինչին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ է տվել աշակերտներին լավ սովորել, տիրապետել շատ լեզուների, որովհետեւ հիմա, ավելի քան երբեւէ, աշխարհի հետ առնչությունը շատ է։

«Եղե՛ք ակտիվ, նախաձեռնող եւ դուք կունենաք ձեզ համար ձեր ոլորտում ցանկալի արդյունքներ։ Պետք է լինել մրցունակ, իսկ մրցունակ կարող եք լինել միայն գիտելիքի շնորհիվ»,- նշել է խորհրդարանականը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգային հարցերին, ներկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղղություններին:

«Յուրաքանչյուր պետություն իր իսկ շահերից ելնելով պետք է գործի, ուստի եւ շատ կարեւոր է ճկուն դիվանագիտություն ունենալ»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի սաներին:

Հանդիպման ընթացքում աշակերտները հետաքրքրվել են Լաչինի միջանցքի բացման խնդրով: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է դիվանագիտական եւ բացառապես խաղաղ ճանապարհով նպաստել խնդրի կարգավորմանը:

Աշակերտների հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա խոսել է խորհրդարանի դերի, խորհրդարանական դիվանագիտության մասին: Անդրադառնալով կրթական ոլորտի կարեւորությանը՝ Ռուստամ Բաքոյանը աշակերտներին հորդորել է լավ սովորել եւ իրենց գործում լինել պրոֆեսիոնալ:
Այցի ընթացքում պատգամավորները խոսել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունից, ինչպես նաեւ տարածաշրջանային պետությունների քաղաքականության առանձնահատկություններից:

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:




Լրահոս