Կառավարությունը նոր վարկ կվերցնի՝ 92 մլն եվրո արժողությամբ: Պայմանագիրը կստորագրվի Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև՝ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» անվամբ:
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
Ն.Հ.