
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ ընթանում էր ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ Տարոն Մարգարյանի, Գոհար Գուրգենի Սարգսյանի /Մարգարյան/, Անդրանիկ Տարոնի Մարգարյանի, Նահապետ Տարոնի Մարգարյանի, Սուսաննա Ստեփանի Մարգարյանի /Պողոսյան/, Կարինե Արամայիսի Մարգարյանի /Պետրոսյան/, Աստղիկ Արմենի Մարգարյանի /Ուլիխանյան/` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործով նիստը , որտեղ դատավոր Կարապետ Բադալյանը եւ պաշտպան Մուշեղ Առաքելյանը լեզվակռիվ ունեցան, դատավորը թույլ չէր տալիս պաշտպան Մուշեղ Առաքելյանին խոսել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան