Ավելի քան 2 ամիս փակ կլինի «Վստրեչ»-ի կամրջի մի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն:

«Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին:

Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ: Շինարարական աշխատանքի ավարտը՝ 01.06.23թ: Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս