Ինչո՞ւ են Երևանում ծառերը հատվում. մեկնաբանում են քաղաքապետարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցը ողողված է լուսանկարներով՝ ինչպես են Երևանի կենտրոնական տարբեր հատվածներում հաստաբուն ծառեր հատվում:

Քաղաքացիները սոցիալական ցանցերում ծառերի հատման գործընթացից լուսանկարներ էին հրապարակել՝ այսպիսով բողոքելով քաղաքապետարանի իրականացրած աշխատանքներից։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց քաղաքապետարան՝ պարզելու՝ ինչու են ծառերը հատվում.

«Քաղաքապետարանում այսօր ունեցել ենք ընդլայնված քննարկում, որին մասնակցել են նաև ոլորտի նեղ մասնագետները: Ելնելով այն հանգամանքից, որ մեր քաղաքում ունենք ծառեր, որոնք տասնամյակների պատմություն ունեն, սակայն դրանց մի մասի արմատները արդեն կենսունակ չեն, ենթակա են փոխարինման, ելնելով նաև անվտանգության հնարավոր սպառնալիքից, որ դրանք կարող են քամիների կամ այլ պատճառներով վտանգ ներկայացնել, մասնագետների քննարկման արդյուքում կա նախագիծ, որ փոխարինելու ենք քաղաքի ծառերը ՝ նոր ծառատեսակներով: Սրա նպատակն այն է, որ Երևանն ունենա թարմացված տարածքներ, այն ինչ հատվում է, բացառապես ոչ կեմսունակ ծառեր են»,-ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Թե ինչքա՞ն ժամանակում են նոր ծառերը տնկվելու, քաղաքապետարանից ասացին՝ մեկ-երկու օրվա ընթացքում:

Ք. Մ.




Լրահոս