Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մարտի 26-ին սպասվում են նոր ընտրություններ։ Անիում մարտի 1-ից, մեկնարկած ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կտևի մինչև մարտի 24-ը՝ ժամը 24:00-ն։ Հիշեցնենք, որ համայնքում անցած տարվա սեպտեմբերի 26-ին կայացան ՏԻՄ ընտրություններ, սակայն իշխանություն այդպես էլ չձևավորվեց՝ ընտրություններում մասնակից ուժերը չկարողացան ո՛չ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՛չ էլ կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեց Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները:
Այս անգամ ընտրապայքարին մասնակցող ուժերի թիվը մեկով ավելացել է՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:
Այդ օրը ընտրություններ կլինեն նաև Սիսիան համայնքում: Այս ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Անցած տարի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել էին Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։ Ըստ կառավարության որոշման՝ 2022 թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում, օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցություններից ընտրված ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու կազմում 21 անդամներից մնացել էին 10-ը:
Մանրամասները՝տեսանյութում: