Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտ այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում այրվում է եղեգնուտ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ:




Լրահոս