Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ նախարարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Անդրկովկասի և Կասպից ծովի իրադրության շուրջ:
Ակնկալվում է, որ կողմերը հանդիպմանը կվերանայեն երկկողմ օրակարգը` շեշտը դնելով առևտրատնտեսական բաղադրիչի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա