Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա հայտարարությամբ տեսանյութ է հրապարակվել քաղաքական գործչի Telegram ալիքում։

Մեդվեդևի խոսքով՝ համաշխարհային առաջատար տերությունների իրական բախման դեպքում անհնար կլինի հասկանալ, թե նրանցից ով է հաղթել։

«Եթե ուժեղագույն բանակները պատերազմ սկսեն, ինչպե՞ս կորոշենք հաղթողին։ Միանգամայն ակնհայտ է, որ այս դեպքում հաղթող չի լինի»,- ասել է քաղաքական գործիչը։

Նախկինում Մեդվեդևը կանխատեսում էր տասնամյակների անհանգիստ աշխարհ, քանի որ արևմտյան երկրները ցանկանում են ապահովել իրենց գերակայությունը:

Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության ֆոնին, ով ասել է, որ Ուկրաինայում հակամարտության սրման ռիսկն անհամեմատելի է առճակատման մեջ Ռուսաստանի հաղթանակից բխող վտանգի հետ։




Լրահոս