ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն մի կողմից կոչ է անում Ադրբեջանին, մի կողմից զինում է նրան. Մետաքսե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն արդեն 4 ամիս է՝ փակ է պահում Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ Արցախում սնունդը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության պարագաները գրեթե սպառված են: Անտեսելով Հաագայի դատարանի որոշումը և միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է բացել միջանցքը:

ArmLur.am-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը նշում է, որ Արցախում լարվածությունը խորացել է, մարդիկ անորոշ վիճակում են, չգիտեն այլևս՝ որ ուղղությամբ նայեն: Ինչ վերաբերվում է ԱՄՆ պետքարոտւղար Էնթոնի Բլինքենի վերջերս հնչեցրած հայտարարությանը, որ ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը, Մետաքսե Հակոբյանը կարծում է՝ երկակի ստանդարտներ են:

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ն մի կողմից կոչեր է անում Ադրբեջանին, մյուս կողմից զինում է նրան:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս