Պատմական. վաղը տեղի կունենա Հայաստան-Թուրքիա հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի հավաքականները կունենան նախախաղային մարզումներ և մարզիչները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 16:30-ին և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 18:15-ին։

Թուրքիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Այս ֆուտբոլային հանդիպումն ինքնին կարող ենք պատմական համարել: Իսկ ՈւԵՖԱ-ի որոշմամբ խաղին ներկա չեն լինի թուրք երկրպագուները՝ անվտանգության նկատառումներով։ Հանդիպման բոլոր տոմսերը դեռ մեկ շաբաթ առաջ էին սպառվել, իսկ  Հանրապետական մարզադաշտը ավելի քան 14 հազար հանդիսական է տեղավորում։ Սակայն ArmLur.am-ը գրել էր, որ 14 հազարից մոտ 5 հազար տոմս չէր վաճառվել՝ կրկին անվտանգության նկատառումներից ելնելով:

Ն.Հ.




Լրահոս