
Մարտի 22-ին Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մարտի 16-ին 40-ամյա մի երևանցի Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել էր «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ այն վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով հակառակ դեպքում վնասել նրան:
Արմաշցի վարորդը վախից իջել էր մեքենայից և նկատել, որ ուղևորը հափշտակում է մեքենայի նվագարկիչը, համարանիշերը և իր անձնագիրը:
Մարտի 22-ին 40-ամյա տղամարդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։