ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն Արտաշատում. հայտնաբերվել է երեք տասնյակից ավելի խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը ուժեղացված ծառայություն էր կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են նաև ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։

Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների երեք տասնյակից ավելի խախտում։

Մասնավորապես, մեկ անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոց շահագործվել է թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող երկու տրանսպորտային միջոց։ Երեք մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։




Լրահոս