
Ճապոնիայի խորհրդարանի պատգամավոր Յուսուխիրո Սոնոդան խմել է մեկ բաժակ ջուր, որն օգտագործվում էր “Ֆուկուսիմա” ատոմակայանի ռեակտորը սառեցնելու համար: Դրանով նա լրագրողներին ցանկացել է ապացուցել, որ այն արդեն ապաակտիվացել է:”Այն, որ ապաակտիվացված ջուրը կարելի է խմել, չի հաստատում, որ այն անվտանգ է: Դրա լավագույն միջոցը համապատասխան փաստեր ներկայացնելն է,- մեջբերում BBC-ն Սոնոդայի խոսքերը:Սոնոդան ակնհայտ նյարդայնացել է եւ ջուրը խմելիս նրա ձեռքերը դողում էին: Հիշեցնենք, որ “Ֆուկուսիմայումե դեռ գործում է 20 կմ-անոց օտարման գոտին, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց տները: