ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա արդեն իմ երրորդ հաղորդումն է նույն հանցագործության մասին, որը վերաբերում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից դատարաններին տրամադրվող փորձագիտական կեղծ եզրակացություններին: Որպես օրինակ կարող եմ բերել իմ տրամադրության տակ հայտնված՝ ՊՈԱԿ-ի Հմ 15-0406դ փորձագիտական ակնհայտ կեղծ եզրակացությանը՝ ըստ թիվ ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործի: ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը ոչ միայն չուղղեց ՊՈԱԿ-ի սխալը՝ դատարանից ետ կանչելով սխալ եզրակացությունը եւ փոխարինելով ճիշտով, այլեւ պատժելով մեղավորներին ու ներողություն խնդրելով թույլ տված սխալի համար՝ իր պատասխան նամակով սպառնաց պատժել ինձ ՊՈԱԿ-ի հեղինակության հետ խաղալու համար:

 

Հատկանշական է, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը գործում է անկաշկանդ, հակաօրինական     գործունեության     մեջ     օգտվում  է    իր   շուրջը   ձեւավորված անպատժելիության մթնոլորտից, ինչը գալիս է հանցավոր գործերով զբաղվելու հարցերում անձամբ ՀՀ ԳԱԱ նախագահի, ոստիկանության «Մալաթիայի» բաժնի եւ Մալաթիայի դատախազության անթաքույց աջակցությունից: Այս հարցում ՊՈԱԿ-ի կողքին է նաեւ դատավորական հանրությունը: Ի՞նչ կլինի, եթե հանկարծ ՀՀ հակակոռուպցիոն մարմինները կամ դատախազությունը ուսումնասիրություններ սկսեն եւ ջրի երես հանեն ՊՈԱԿ-ի կողմից վերջին տարիներին տրված փորձագիտական կեղծ եզրակացությունները՝ դրանք համադրելով դատական որոշումների հետ. դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի Հանրապետության անունից քանի-քանի դատական սխալ ակտեր ու կաշառակեր դատավորներ կբացահայտվեն ու կպատժվեն ընդամենը մեկ հասարակ համակարգչային ծրագրի միջոցով: Այսպիսի մի աննախադեպ դեպք. դատարաններում օգտագործվող կոռուպցիոն սխեման փրկելու համար դատավոր Էդուարդ Ամալյանը որոշել էր սահմանափակել ազատ խոսքի իմ սահմանադրական իրավունքը: Իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով հայցվորին ուղղորդել էր թերթի խմբագրություն մեկ առաջադրանքով, որ այլեւս երբեք չտպագրեն Վահան Համազասպյանի հոդվածները: Դատավորին անհանգստացնում է, որ սիրողական մակարդակի իմ բացահայտումների հանրայնացման դեպքում դատական համակարգը կզրկվի կաշառակերության կարեւոր գործիքակազմից: Հույս ունեմ, որ ՀՀ նոր դատախազն իր վճռական խոսքը կասի եւ վերջ կդնի դատարանների համար «փաստեր» եւ «ապացույցներ» գեներացնող պետական կառույցի հանցավոր գործունեությանը:

Հ.Գ. Կոռուպցիան (հատկապես դատաիրավական համակարգում հաստատվածը) եւ ժամանակակաից գիտության ու տնտեսության զարգացումը անհամատեղելի են: Դրա համար երկու պատճառ կա, որոնք բացակայում են մեր հանրային ընկալումներում.

  1. կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներում արտադրված արտադրանքին հատուկ է սպառողական ցածր հատկանիշները (ցածր որակ, ցածր հուսալիության եւ բարձր ինքնարժեք), ինչի պատճառով կոռումպացված երկրների արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքները դառնում են անմրցունակ ու դուրս են մղվում միջազգային շուկաներից: Հայաստանի նման փոքր ներքին շուկա ունեցող երկիրը, ունենալով նաեւ շատ վատ կոմունիկացիաներ, միջազգային շուկաներում կարող է իր տեղն ապահովել միայն էժան ու բարձրորակ արտադրանքով՝ համագործակցելով սփյուռքի հետ: Միջազգային շուկաներում լավագույն արդյունքներ գրանցելու համար պետք է վերջ տալ կոռուպցիոն երեւույթներին, հատկապես՝ դատաիրավական համակարգում: Կաշառակեր դատավորների պատճառով արգելափակվում է Հայաստանի տնտեսության զարգացումը:
  2. Կոռուպցիայի պայմաններում խիստ ռիսկային է դառնում ներդրումներ բերելը, եւ արհեստականորեն առաջ է գալիս հայկական նախագծերը Հայաստանից դուրս տանելու տարբերակը: Այստեղից է գալիս Հերունի-Համազասպյան արեւային երկրաստեղծ ծրագիրը Սիրիա, Բուլղարիա, Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլ երկրներ տեղափոխելու իմ եւ Վահագն Հերունու բանակցությունները՝ քաջ գիտակցելով, սակայն, որ դրանք մշակվել են բացառապես Հայաստանի ու Արցախի տնտեսությունները զարգացնելու, նաեւ միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար:

Հարգանքով՝

Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի

հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյան

 

 

 

 

 

ԵՐԿՈՒ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Եվրամիությունը գործարկել է անօրինական ներգաղթյալների հոսքից արտաքին սահմանները պաշտպանելու երկու փորձնական նախագիծ: Նախագծերի մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովը։

Գործարկված նախագծերից մեկը ենթադրում է Բուլղարիայի եւ Թուրքիայի սահմանին անվտանգության ապահովում փոխադրամիջոցների, վերահսկվող ճանապարհների, տեսախցիկների եւ դիտաշտարակների օգնությամբ: Բացի այդ, նախագծի շրջանակներում ԵՄ-ն պլանավորում է գործարկել ապաստան տրամադրելու եւ անօրինական միգրանտներին վերադարձնելու արագացված ընթացակարգեր։

Ինչպես հաղորդվել էր փետրվարին, ծրագիրը կարող է ֆինանսավորվել Եվրամիության հիմնադրամներից, Բուլղարիայի բյուջեից եւ ԵՄ-ի մյուս երկրների վճարումների ճանապարհով։ «Եվրահանձնաժողովը ֆինանսական աջակցություն կտրամադրի Բուլղարիային՝ ուժեղացնելու սահմանային հսկողությունը Թուրքիայի հետ իր արտաքին սահմանի վրա», -ասվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ, որտեղ ստույգ թվեր չեն ներկայացվում:

Երկրորդ փորձնական նախագիծը, որի մասին նույնպես ազդարարվել Էր փետրվարին, գործի Էր դրվել ավելի վաղ՝ մարտի 17-ին։ Այն իրականացվում է Ռումինիայում, եւ նաեւ նախատեսում Է միգրանտների գրանցման նոր գործիքակազմերի ներդրում, ապաստանի դիմումների վերաբերյալ ավելի արագ որոշումների կայացում եւ մերժում ստացած փախստականների վերադարձ:

«Իր ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ Ռումինիան, սահմանակից լինելով Սերբիային, Ուկրաինային եւ Մոլդովային, հանգուցային դեր է խաղում մեր ընդհանուր արտաքին սահմանի անվտանգության ապահովման գործում»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

 




Լրահոս