Լուսանկարն արվել է Երեւանում՝ Ազգային Ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում թեժ քննարկում է, եւ անվտանգության աշխատակիցները միջանցքում կազմ-պատրաստ սպասում են՝ եթե դահլիճում բախում լինի, արագ մտնեն դահլիճ եւ հանդարտեցնեն պատգամավորներին:

Նշենք, որ Ազգային ժողովում երեկ թեժ իրավիճակ էր. վիճաբանում էին ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում։

Քնարիկ Բարսեղյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:….

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ եւ հաճախում եմ յոգայի պարապմունքների: Ուզում եմ իմանալ՝ որքանով է մեր Եկեղեցին խրախուսում յոգան, արդյոք յոգան չի հակասում քրիստոնեությանը, վտանգներ չի պարունակում, որեւէ այլ կրոնի կամ աղանդի հետ կապ չունի:

Մարգարիտա Հովհաննիսյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ յոգան դեմ է քրիստոնեական վարդապետությանը: Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները նրանք են, որոնք, առաքելական ավանդության համապատասխան, մկրտված են առաքելական Եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագի` հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ:

Հետեւորդ լինել նշանակում է հետեւել` հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, ում առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որը մեղքերի քավության միջոցով է լինում:

Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին` սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը` հպարտությունը: Յոգայով զբաղվելով` դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14:6), «Չեք կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6:24):

Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնապես ասվում է, որ յոգայի հայրենիքը Հնդկաստանն է, սակայն շատերը պնդում են՝ այն ավելի հին արմատներ ունի։ Արվեստ, գիտություն կամ կրոնական ծիսակարգ. յոգայի մասին բազմաթիվ մեկնաբանություններ կան։ Այն հասկանում են տարբեր ձեւով, ընդունում կամ մերժում տարբեր պատճառաբանություններով։

 




Լրահոս