ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում Մեսսիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Սպասվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի փարիզյան ակումբի հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է նաև, որ Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

ՊՍԺ-ն դիտարկում է Պորտուգալիայի հավաքականի և Իտալիայի չեմպիոն «Միլանի» 23-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին ձեռք բերելու տարբերակը։ Նրա հրաժարագինը 150 միլիոն եվրո է։ Transfermarkt-ը Լեաուի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։




Լրահոս