
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին ԵԽ նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր մկիրոբլոգում:
Գրառման մեջ ասված է.
«Մենք քննարկել ենք վերջին իրավիճակը տարածաշրջանում։
Շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: