Armenian text to speach

Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. 3 անձ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Նոր Հաճնի սկզբնամասում ձերբակալել ու մեքենայով հանդերձ, ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել երեք տղամարդու։ Նրանցից երկուսի մոտ ընդհանուր չորս գրամից ավելի մարիխուանա կար։

Մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել են շուրջ 23 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։




Լրահոս