Մարտի 25-ին, ժամը 19:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1964 թ․) շարժիչի հատվածը եւ սրահի առաստաղը, ջերմահարվել՝ դիմացի նստատեղերը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ․ Ա․-ն դեմքի եւ ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։