Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Առաջինը հաշվի մեջ առաջ անցավ Հայաստանի հավաքականը՝ 10-րդ րոպեին Օզան Կաբակի ինքնագոլի շնորհիվ։
35-րդ րոպեին Թուրքիայի ընտրանին հավասարեցրեց հաշիվը։ Տուգանայինի մատույցներից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն՝ 1-1։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով։
64-րդ րոպեին, սակայն, հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ «Գալաթասարայի» հարձակվող Կերեմ Ակտյուրկօղլուի հարվածը դիպուկ էր։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ ուներ, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց Թուրքիայի ընտրանու դարպասում։