
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում այսօր՝ մարտի 26-ին, ՏԻՄ ընտրություններ են:
Սիսիանում առաջադրվել են երեք քաղաքական ուժ՝ «Հայաստանի հանրապետական», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:
ՔՊ-ի թեկնածուն Արման Սարիբեկյանն է , որը նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է: ՀՀԿ ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի պետ Ջիվան Մարգարյանը:
ՔՈ կուսակցության թեկնածուն Ավագ Ասատրյանն է:
ArmLur.am-ը ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից տեղեկացավ, որ Սիսիան քաղաքի 34/03 ընտրատեղամասում ժամը 9-ի դրությամբ քվեարկել է 40 հոգի:
Քրիստինա Մուշեղյան