ՖՈՏՈ. Սիսիանի 34/03 ընտրատեղամասի դիմաց մեքենաների և մարդկանց կուտակումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիան համայնքի 34/03 ընտրատեղամասի դիմաց ArmLur.am-ը մեքենաների և մարդկանց կուտակումներ էր արձանագրել:

ArmLur.am-ի զգուշացումից հետո ոստիկանության աշխատակիցը կարգավորեց խնդիրը: Ընտրատեղամասի մոտ հավաքված քաղաքացիները հեռացան, մեքենաները նույնպես հեռացվեցին:

Ըստ ընտրական օրենսգրքի Հոդված 22.3-ի՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մ շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը արգելվում է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս