ArmLur.am-ի թղթակիցը Սիսիանի 34/03 հանձնաժողովից հաղորդում է խախտման մասին:
Ավագանու ՔՊ-ական թեկնածու Հովսեփ Առաքելյանը շրջել է ընտրատեղամասի տարածքում, զրուցել տարբեր քաղաքացիների հետ:
Երբ ոստիկանին հորդորել են ընտրատեղամասից հեռացնել ՔՊ-ական թեկնածուին, որը չի պահպանել օրենքով պահանջվող 50մ շառավիղ հեռավորությունը ընտրատեղամասից, ոստիկանն ասել է, որ մետր չունի, չի կարող չափել հեռավորությունը: Այս առնչությամբ արձանագրություն է կազմվել ընտրատեղամասի հանձնաժողովը: